Արմավիրի բոլոր համայնքների դոտացիաներն էականորեն աճել են

Արմավիրի բոլոր համայնքների դոտացիաներն էականորեն աճել են
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզպետարանում մարզի բոլոր համայնքի ղեկավարներին, մարզպետի աշխատակազմին է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները։
Ըստ այդ փոփոխությունների՝ համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն ավելացել են։ Եթե 2023 թվականին համայնքներին հատկացվել է 69,7 մլրդ դրամ, ապա 2024-ին 71 համայնքին կհատկացվի 85,3 մլրդ դրամ։
Աճել են նաև Արմավիրի մարզի բոլոր համայնքների #դոտացիաները։
Նախարարն ընդգծել է, որ համայնքներին հատկացվող դոտացիոն գումարների աճն իր արտացոլումը պետք է գտնի համայնքների տարբեր խնդիրների լուծման հարցում։ «Կատարված փոփոխությունը շատ մեծ է և այն մեր ՏԻՄ-երին հնարավորություն է տալիս լրացուցիչ գումաներն ուղղել համայնքային խնդիրները հիմնարար լուծելու համար»,-ասել է նախարարը։
Նշենք, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված բոլոր համայնքներին հավելյալ 50 միլիոն դրամ կհատկացվի։
Արմավիրի մարզում առանձին 50 մլն դրամ կհատկացվի Ֆերիկ համայնքին։