Սյունիքի մարզում 2024թ․ ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագրերից են

Սյունիքի մարզում 2024թ․ ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ  իրականացվելիք ծրագրերից են
2024թ․ ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ մարզի հրատապ խնդիրների լուծման շրջանակներում իրականացվելիք ծրագրերից են
Սիսիան համայնքի 15 բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում։ Ծրագրի արժեքը՝ 444 մլն 970 հազար դրամ․ 10 տանիքներում ամբողջությամբ կփոխվեն կավարամածը և տախտակամածը, ինչպես նաև փայտե կոնստրուկցիաների որոշ մասը, 5 տանիքներում ամբողջությամբ փոխվելու է փայտանյութը։
Բոլոր տանիքներում կիրականացվի թիթեղյա ծածկի փոփոխություն՝ ԿՊ 21 տիպի թիթեղով, կկատարվեն ջերմամեկուսացման աշխատանքներ՝ 2 շերտ 50 մմ հաստությամբ ջերմամեուսիչ հանքային բամբակե սալերով և գոլորշաթող ջրամեկուսիչ թաղանքով։
Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ։ Ծրագրի արժեքը՝ 214 մլն 194 հազար դրամ։ Կկառուցվեն ենթահունային ջրընդունիչ և 1878 մ երկարությամբ ջրագիծ, կվերանորոգվի 200 խմ տարողությամբ ՕԿՋ-ն, բնակելի տների՝ մոտ 1700 մետր ներքին բաշխման ցանցը, քլորակայանը։
Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածի գիշերային լուսավորության ցանցի կառուցում։ Կտեղադրվի 216 սյուն՝ 30 մ միջսյունային հեռավորությամբ․ էլեկտրագծի երկարութունը՝ 6480 մետր։