Թուրքիայի և Իրանի առաջնորդները կարող են հանդիպել հունվարի 24-ին

Թուրքիայի և Իրանի առաջնորդները կարող են հանդիպել հունվարի 24-ին

Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իբրահիմ Ռայիսին առաջիկա բանակցություններում կքննարկեն Գազայում հրադադարի հասնելու և պատանդներին ազատ արձակելու քայլերը: Այս մասին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։

Իրանի նախագահի՝ երկու անգամ հետաձգված այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ հունվարի 24-ին: «Գազայում իրավիճակը, այն քայլերը, որոնք կարելի է ձեռնարկել այդ առումով, կլինեն բանակցությունների գլխավոր օրակարգը։ Առաջնորդները կքննարկեն հրադադարի հասնելու և պատանդներին ազատ արձակելու քայլերը։ Քննարկվելու են նաև տարածաշրջանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերը», - հայտնել աղբյուրը։

Աղբյուրը՝     radar.am