Վահան Քերոբյան. Գերմանիան Հայաստանում ամենից շատ հետաքրքրված է էներգետիկայի ոլորտով, ջրամբարների, ենթակառուցվածքների շինարարությամբ

Վահան Քերոբյան. Գերմանիան Հայաստանում ամենից շատ հետաքրքրված է էներգետիկայի ոլորտով, ջրամբարների, ենթակառուցվածքների շինարարությամբ

Գերմանիան այսօր առավել հետաքրքրված է Հայաստանում էներգետիկայի ոլորտով, ջրամբարների, ենթակառուցվածքների կառուցմամբ, դիտարկվում են նաև ծրագրեր ՓՄՁ ոլորտի համար: Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ամփոփելով վերջերս Գերմանիա կատարած իր այցի արդյունքները։

Բացի այդ, նա նշել է, որ գերմանական կողմին հետաքրքրել է Գյումրիում «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկի կառուցման նախագիծը՝ դրան Գերմանիայից արդյունաբերական ձեռնարկությունների մասնակցության համատեքստում:

Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ անցկացնելով տարբեր բիզնես ասոցիացիաների հետ ՝ նախարարը մատնանշել է նաև վերջիններիս կողմից հայկական շուկայի նկատմամբ մեծ հետաքրքրությունը։ Այս կապակցությամբ նա տեղեկացրել է, որ շուտով սպասվում է Գերմանիայից գործարար պատվիրակությունների այցը Հայաստան:

Խոսելով համագործակցության ընթացիկ մակարդակի և արդյունքների մասին ՝ Քերոբյանը նշել է, որ KfW գերմանական զարգացման բանկն այսօր Հայաստանի ամենախոշոր ֆինանսական կազմակերպությունն է, որը 2023 թվականի աշնանը հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի ընթացքում ստանձնել է լրացուցիչ պարտավորություններ։ <Մեր հիմնական աշխատանքն այն է, որ այն վարկային պայմանագրերը, որոնք կնքվել են, սկսեն իրագործվել։ Խոսքը մի քանի հարյուր միլիոն եվրոյի մասին է ։ Եվ դրանց իրականացումը պետք է հանգեցնի շոշափելի տնտեսական արդյունքի։ Գերմանացիները շատ հետաքրքրված են վարկային պայմանագրերի իրականացմամբ, ինչպես՝ մենք>, - ասել Է Էկոնոմիկայի նախարարը։

Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Գերմանիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 586.9 մլն դոլար, ինչը 29.1% - ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ։ Ընդ որում, արտահանումը կրճատվել է 15,9 տոկոսով ՝ մինչև 82 մլն դոլար, ներմուծման աճը՝ 41,4 տոկոս՝ մինչև 504,9 մլն դոլար։

2023 թվականի 9 ամիսների արդյունքներով Գերմանիայից ներդրումների զուտ հոսքը դեպի Հայաստանի տնտեսության իրական հատված հասել է դրական մակարդակի ՝ կազմելով $1.9 մլն, որից $780 հազարը բաժին է ընկնում ՕՈՒՆ-ին ։

Գերմանական ներդրումների առյուծի բաժինը պատկանում է մեքենաների և սարքավորումների արտադրության ոլորտին, իսկ աննշան ծավալն ուղղված է ծխախոտային արտադրատեսակների արտադրությանը ։ Միևնույն ժամանակ, Գերմանիան կրճատել է ներդրումները հիմնական մետաղների արտադրության, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման ապահովման, ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվության և ՏՏ ոլորտում հարակից գործունեության մեջ:

Ալինա Հովհաննիսյան

Աղբյուրը՝   finport.am