Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն այցելել է Մյասնիկյան գյուղի մանկապարտեզ

Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն այցելել է Մյասնիկյան գյուղի մանկապարտեզ
Հունվարի 23-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի, Մյասնիկյան գյուղի վարչական ղեկավարի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Մյասնիկյան գյուղի մանկապարտեզ՝ ծանոթանալու ուսումնական պրոցեսի ընթացքին և շենքային պայմաններին:
Համայնքի ղեկավարը շրջայցի ընթացքում մանկապարտեզի պատասխանատու անձնակազմի հետ քննարկել է ուսումնական պրոցեսին, շենքի ջեռուցմանը, սննդի կանոնավոր մատակարարմանը, անվտանգության վիճակի բարձրացմանն ուղղված հարցեր:
Համայնքի ղեկավարի կողմից համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ներ այցերը կրելու են շարունակական բնույթ: