Գնել Սանոսյանը Լոռու մարզպետարանում մարզպետի աշխատակազմին է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները

Գնել Սանոսյանը  Լոռու մարզպետարանում մարզպետի աշխատակազմին է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը #Լոռու մարզպետարանում մարզի բոլոր համայնքի ղեկավարներին, մարզպետի աշխատակազմին է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները։
Ըստ այդ փոփոխությունների՝ համայնքներին տրվող #դոտացիաներն էականորեն ավելացել են։ Եթե 2023 թվականին համայնքներին հատկացվել է 69,7 մլրդ դրամ, ապա 2024-ին 71 համայնքին կհատկացվի 85,3 մլրդ դրամ։
Աճել են նաև #Լոռու մարզի բոլոր համայնքների դոտացիաները։
Նախարարը նշել է, որ նախկին կարգավորումները թույլ չէին տալիս ապահովել համայնքների համաչափ զարգացում։ Իսկ ներկա կարգավորումներով համայնքների ֆինանսավորումը էականորեն աճում է, առանձին գործակիցներ են կիրառվում և արդյունքում բավական մեծ բյուջե է ձևավորվում։ «Բայց այդ գումարները պետք է խելամտորեն ծախսել։ Այդ գումարները պետք է ծախսել համայնքային այն խնդիրների վրա, որոնք լուծման են սպասում, այն խնդիրների համար, որոնց լուծման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ էին պետք, բայց չկար»,-ընդգծել է նախարարը։
Նշենք, որ իրականացված փոփոխություններով ազգային փոքրամասնություններով բնակեցված բոլոր համայնքներին հավելյալ 50 միլիոն դրամ կհատկացվի։
Լոռու մարզում առանձին 50 մլն դրամ կհատկացվի Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքին։