Ռուսական նավթի դեմ պատժամիջոցները չեն աշխատում. հանույթը ավելացել է

Ռուսական նավթի դեմ պատժամիջոցները չեն աշխատում. հանույթը ավելացել է

Ռուսական նավթի դեմ պատժամիջոցներն աշխատել են ամբողջ 2023 թվականին, սակայն դրա արդյունահանումը չի նվազել, իսկ հորատումը ռեկորդային բարձր մակարդակի վրա է։

Bloomberg գործակալության տվյալներով՝ 2023 թվականի առաջին 11 ամսվա ընթացքում հորատվել է 28,1 հազար կիլոմետր, ինչը նշանակում է, որ, ընդհանուր առմամբ, տարվա կտրվածքով կարող է գերազանցվել 2022 թվականի ռեկորդը, երբ հորատումն առաջին անգամ գերազանցել է խորհրդային ժամանակների առավելագույնը։ 2023-ին ռուսական նավթն առաջին հերթին գնել են Չինաստանն ու Հնդկաստանը։ Աճում է պահանջարկը նաև երկրի ներսում, այդ թվում՝ բանակի հաշվին։ 

Աղբյուրը՝    radar.am