Դուբայում շահագործման է հանձնվել առաջին ուղղահայաց քաղաքային հանգստավայրը

Դուբայում շահագործման է հանձնվել առաջին ուղղահայաց քաղաքային հանգստավայրը

Դուբայի առաջին One&Only One Za’abeel ուղղահայաց քաղաքային հանգստավայրն իր հյուրընկալ դռներն է բացել զբոսաշրջիկների առջև։ Հունվարի 18-ին հանգստավայր էր այցելել նաև ԱՄԷ-ի փոխնախագահ և վարչապետ, Դուբայի կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը։

Այցի ընթացքում Նորին Մեծությունը կարևորել է զբոսաշրջության ոլորտի առանցքային դերը Դուբայի տնտեսական զարգացման գործում։ Նա նշել է ոլորտի զգալի աճը վերջին տարիներին՝ պայմանավորված այցելուների աճող թվով: Նա նաև ասաց, որ պետական և մասնավոր հատվածների միջև ամուր գործընկերության շնորհիվ Դուբայը հաջողությամբ զբոսաշրջիկներին մատուցում է բացառիկ զբոսաշրջային ծառայություններ և հարմարություններ։

«Դուբայը կերտում է նոր հնարավորություններով հագեցած պայծառ ապագա՝ լի տարատեսակ նախաձեռնություններով և նախագծերով, որոնք բացում են աճի, գերազանցության և նորարարության նոր հորիզոններ»,- նշել է Նորին Մեծությունը։ Էմիրությունը ուրվագծել է կայուն զարգացման եզակի ճանապարհ՝ կենտրոնանալով ամբողջ աշխարհից ներդրողների համար բացառիկ միջավայր ստեղծելու վրա՝ օգտագործելու այն հսկայական հնարավորությունները, որոնք առաջացել են էմիրության՝ որպես բիզնեսի և զբոսաշրջային համաշխարհային առաջատար ուղղության վերելքից: Դուբայը ընդլայնում է իր համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքները, որպեսզի իրագործի իր տարբեր ոլորտների, ներառյալ զբոսաշրջության աճի հսկայական խոստումը: Նորին Մեծությունը հայտարարեց, որ այս ջանքերն արագացնում են Դուբայի տնտեսական օրակարգի՝ D33-ի նպատակին հասնելու ընթացքը՝ քաղաքը դարձնելու աշխարհի լավագույն երեք քաղաքային տնտեսություններից մեկը:

One&Only One Za’abeel-ը Դուբայի առաջին ուղղահայաց քաղաքային հանգստավայրն է, որը մշակվել է Kerzner International-ի կողմից: Դուբայի հյուրընկալության առաջարկների վերջին նորարարությունը ներառում է 229 շքեղ հյուրանոցային համարներ և սյուիթներ, որոնք բաշխված են 15 հարկերում, ինչպես նաև բազմազան ծառայություններ և սննդի բացառիկ տարբերակներ, որոնք մշակվել են համաշխարհային կարգի խոհարարների բարձրակարգ թիմի կողմից: Հանգստավայրն ունի նաև սպորտային հարմարություններ և պանորամիկ լողավազան, որն ամենաերկարն է Դուբայում՝ ձգվելով 120 մետր և գետնից ունենալով 100 մետր բարձրություն:

Քաղաքային հանգստավայրի բացումը տեղի ունենցավ այն ժամանակ, երբ էմիրությունների զբոսաշրջության ոլորտը զգալի աճ է ապրում՝ այցելուների համար ապահովելով ընտրության լայն շրջանակ:

Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2023 թվականի նոյեմբերի վերջին քաղաքն ուներ ընդհանուր առմամբ 149,680 հյուրանոցային համար 820 հաստատություններում: Սա զգալի աճ է 2022 թվականի նոյեմբերի վերջին գրանցված 794 հաստատությունների 145,000 հյուրանոցային համարների հետ համամատությամբ:

Աղբյուրը՝   b24.am