Գերմանիայի կառավարությունը ԵՄ-ից դուրս գալը սպառնալիք է անվանել երկրի համար

Գերմանիայի կառավարությունը ԵՄ-ից դուրս գալը սպառնալիք է անվանել երկրի համար

Գերմանիայի դուրս գալը Եվրամիությունից սպառնալիք կհանդիսանա ժողովրդավարության համար, և այդ գաղափարի բոլոր կողմնակիցները պետք է նայեն Մեծ Բրիտանիայի պարագայում Brexit-ից հետո առաջացած հետևանքներին: ԻՆչպես տեղեկացնում է «Ամենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։

Նա մեկնաբանել է «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ալիսա Վայդելի հայտարարությունը ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին, եթե իր ղեկավարած քաղաքական ուժը գա իշխանության։ 

«Եվրոպական երկրները պետք է միասին լինեն, իսկ Գերմանիայի դուրս գալը սպառնալիք կդառնա ժողովրդավարության համար։ Ես խորհուրդ կտայի բոլորին, ովքեր ունեն նմանատիպ մտքեր, թող հարցնեն, թե հատկապես Մեծ Բրիտանիայում հիմա ինչ իրավիճակ է առաջացել»,- ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ մատնանշելով Եվրամիությունից դուրս գալու բացասական հետևանքները հենց Գերմանիայի համար։ 

Ավելի վաղ Ալիսա Վայդելը Brexit-ն իր երկրի համար որակել էր որպես հարմար մոդել և հանդես էր եկել Գերմանիայում Եվրամիությունից դուրս գալու հանրաքվե անցկացնելոսւ օգտին։ Նա նշել էր, որ եթե կուսակցությունը մտնի կառավարություն, Գերմանիան էական փոփոխություններ կառաջարկի ԵՄ կառույցներին։