Այսօր գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Ճանապարհային դեպարտամենտից վարորդներին եւս մեկ անգամ հիշեցնում են՝ այսօր գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Դեպարտամենտից նաեւ տեղեկացնում են, որ երբ ջերմաստիճանը նվազում է -7 С°-ից, ճանապարհը մշակելիս աղը կորցնում է հալոցք առաջացնելու հատկությունը‚ և աղավազային խառնուրդն այլևս չի ծառայում իր նպատակին՝ առաջացնելով մերկասառույց։
Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է վարորդներին լինել խիստ ուշադիր։