Ինչքան կկազմեն կառավարության գիտության գծով ծախսերը

Ինչքան կկազմեն կառավարության գիտության գծով ծախսերը
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին գիտության ոլորտին հատկացնել շուրջ 36 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 1.1%-ը։ Այս մասին տեղեկանում ենք ACSES-ը վերլուծական կենտրոնից։
 Գիտության ոլորտի ծախսերի շուրջ 38%-ը կուղղվի գիտական հաստատությունների ընթացիկ գործունեության ապահովմանը, այդ թվում՝ ապահովելով 57 գիտական կազմակերպության պահպանումը:
 2024 թվականին նախատեսվում է ֆինանսավորել 809 թեմայով հետազոտությունների իրականացումը, որին կուղղվի ավելի քան 9 միլիարդ դրամ։
 Գիտության գծով ծախսերի մոտ 12%-ը կամ 4 միլիարդ դրամ կուղղվի գիտական կենտրոնների ժամանակակից սարքավորումներով վերազինմանը, որի նպատակով ձեռք կբերվի 4 սարքավորում:
 Կառավարությունը նաև նախատեսում է 2024 թվականին արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացման համար ծախսել 3 միլիարդ 434 միլիոն դրամ՝ կենտրոնի համար ձեռք բերելով գերհամակարգիչ: