«Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է տարածաշրջանում». Պատել

«Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է տարածաշրջանում». Պատել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վենդանտ Պատելը անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացմանը և խոսել ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերություններից․

«Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցն է։ Մենք կարծում ենք, որ Թուրքիան նաև ՆԱՏՕ-ի դաշինքն է համարում կարևոր, և նրանք հիանալի անվտանգության գործընկերներ են եղել տարածաշրջանում․ ոչ միայն դաշինքի շրջանակներում, այլև նրա սահմաններից դուրս։  Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր թուրք գործընկերների հետ համագործակցության, սերտ հարաբերությունների շարունակմանը: Ինչպես գիտեք, պետքարտուղարը պարբերաբար զրուցել է արտգործնախարար Ֆիդանի հետ և հնարավորություն ունեցել մի քանի անգամ հանդիպել նախագահ Էրդողանի հետ։

Անհամբերությամբ սպասում ենք Թուրքիայի հետ համագործակցության շարունակմանը մի շարք առանցքային ոլորտներում: Թուրքիայի խորհրդարանի կողմից այս քայլը երկար սպասված էր, և սպասում ենք այդ գործընթացի շարունակմանը: Ակնկալում ենք, որ նախագահ Էրդողանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի պաշտոնապես ավարտին հասցնի այս գործընթացը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում Թուրքիայի վավերագիրը ստանալուն», - շեշտել է նա։ 

Աղբյուրը՝     radar.am