Մակրոնը պետական այցով ժամանել է Հնդկաստան

Մակրոնը պետական այցով ժամանել է Հնդկաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հնդկաստան։ Մակրոնը մայրաքաղաք Դելիում մասնակցելու է Հնդկաստանի օրվա տոնակատարությանը: Նա, որպես գլխավոր հյուր, հրավիրվել է հանրապետության 75-ամյակի տոնակատարությանը, որը տեղի կունենա հունվարի 26-ին:

Էմանուել Մակրոնի այցը նվիրված է նաև Հնդկաստանի և Ֆրանսիայի ռազմավարական գործընկերության 25-ամյակի տոնակատարությանը: Հատկանշական է, որ Մակրոնն ավելի վաղ պետական այցով Հնդկաստանում եղել էր 2018 թվականի մարտին, իսկ պաշտոնական այցով՝ 2023 թվականի սեպտեմբերին՝ Դելիում անցկացվող G20-ի գագաթնաժողովին: Մակրոնը նաև չորս անգամ հյուրընկալել է Հնդկաստանի վարչապետ Մոդիին՝ Ֆրանսիայում։

Իր այցի ընթացքում Մակրոնին ուղեկցելու է տպավորիչ նախարարական պատվիրակություն, որի կազմում են արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն, զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնան և մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին, ֆրանսիական խոշոր ընկերությունների, փոքր և միջին ձեռնարկությունների բիզնես պատվիրակությունը և այլ նշանավոր գործիչներ ու հայտնի անհատներ, այդ թվում՝ ESA-ի տիեզերագնաց Թոմաս Պեսկետը:

Աղբյուրը՝    radar.am