Էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն

Էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն

Երևանի ավագանու որոշմամբ` էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն:

Ըստ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության՝ անվճար կայանելու հնարավորությունից կարող են օգտվել որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցները:

Էլեկտրամոբիլների վարորդները քաղաքապետարան որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում:

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է նաև ավագանու համապատասխան որոշումից օգտվող մեքենաների ցանկը: