2023թ. նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալը

2023թ. նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 5,232,039 մլն դրամ (5.23 տրլն) է։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 1,160,473 մլն դրամով կամ 28.5%-ով։

ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 5,232,039 մլն դրամ է, 2022թ. նոյեմբերի վերջի համեմատ արձանագրվել է աճ 34.9%-ով կամ 1,353,601 մլն դրամով։

Վարկային ներդրումների 35.91%-ը կամ 1,878,826 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2022թ. նոյեմբերի վերջի համեմատ աճել է 36.41%-ով կամ 501,536 մլն դրամով։

Տարադրամով կարճաժամկետ վարկերի ծավալն աճել է 97.05%-ով և կազմել 269,581 մլն դրամ, իսկ երկարաժամկետ վարկերի ծավալն աճել է 29.73%-ով և կազմել 1,609,245 մլն դրամ։

Վարկային ներդրումների 64.09%-ը կամ 3,353,214 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2022թ. նոյեմբերի վերջի համեմատ աճել է 34.07%-ով կամ 852,066 մլն դրամով։

ՀՀ դրամով կարճաժամկետ վարկերի ծավալն աճել է 123.2%-ով և կազմել 351,657 մլն դրամ, իսկ երկարաժամկետ վարկերի ծավալն աճել է 28.07%-ով և կազմել 3,001,556 մլն դրամ։

2023թ. թվականի նոյեմբերին առևտրային բանկերի գործառնությունների վարկային տոկոսադրույքները 12.7% են, իսկ ավանդների տոկոսադրույքները՝ 8.58%, վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.5%։

Աղբյուրը`   b24.am