Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների միջոցներն աճում են

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների միջոցներն աճում են

Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող բոլոր երեք կենսաթոշակային ֆոնդերը 2023 թվականը ամփոփել են էական բարձր երկնիշ տարեկան եկամտաբերությամբ։ Հավասարակշռված ֆոնդը (CQBAL) իր 16.5% եկամտաբերությամբ  ունեցել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում գործող բոլոր վեց ֆոնդերից ամենաբարձր եկամտաբերությունը։ Համապատասխանաբար՝ Կայուն եկամտայինը (CQFIX) և Պահպանողականը (CQCON) ունեցել են 126% և 16.3% եկամտաբերություն։ Սա նշանակում է, որ մասնակիցների կենսաթոշակային կուտակումների արժեքն աճել է համապատասխանաբար՝ կախված, թե որ ֆոնդում են կուտակվում մասնակցի միջոցները։      

 Եկամտաբերության նման արդյունքները պայմանավորված են եղել հետևյալ գործոններով՝

  • տեղական շուկայում, պահպանվել է գնաճային ցածր միջավայրը, տոկոսադրույքները նվազել են, ինչի շնորհիվ տեղական ակտիվները տարին ամփոփել են էական բարձր արդյունքներով։
  • Նմանատիպ զարգացումներ եղել են նաև համաշխարհային շուկաներում, ինչի արդյունքում միջազգային բաժնային և պարտքային ակտիվներ ևս 2023 թվականն  ամփոփել են դրական արդյունքներով։

Հաշվի առնելով, որ կենսաթոշակային  ֆոնդերն ունեն երկարաժամկետ ներդրումային հորիզոն՝ ֆոնդերի կատարողականի վերաբերյալ ավելի ամբողջական պատկեր ունենալու համար անդրադառնանք ֆոնդերի եկամտաբերության երկարաժամկետ ցուցանիշներին։ Ստեղծման պահից ֆոնդերն ունեցել են 106-113% եկամտաբերություն։

2023թ դեկտեմբերի վերջի դրությամբ Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող կենսաթոշակային ակտիվների մեծությունը կազմել է 383 միլիարդ ՀՀ դրամ, որից շուրջ 75 միլիարդ ՀՀ դրամը ձևավորվել է Ցե-Կվադրատ Ամպեգայի ապահոված եկամտաբերության շնորհիվ։

Այս տարի լրանում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման 10 տարին։ Այս 10 տարիների ընթացքում համակարգը կայացել է, իսկ Ցե-Կվադրատի կողմից կառավարվող կեսաթոշակային ֆոնդերը գրանցել են կայուն աճ, ինչն էլ հնարավորություն է տվել Ցե-Կվադրատին 015 տոկոսային կետով նվազեցնել ֆոնդերի կառավարման համար գանձվող տարեկան վճարը։ Կարևոր այս փոփոխությունը, այլ հավասար պայմաններում, շուրջ 4%-ով կավելացնի ապագա կենսաթոշակառուների ամսական կենսաթոշակը։ Եթե ֆոնդերի եկամտաբերության վերջին 10 տարիների ցուցանիշները պահպանվեն ապագայում, ապա այս պահին միջին աշխատավարձ ստացող քաղաքացիները 40 տարի կուտակելուց հետո, ակնկալվում է, որ կստանան իրենց վերջին աշխատավարձի շուրջ 75%-ի չափով կենսաթոշակ։

* Կարևոր է, սակայն, նշել, որ նման հաշվարկները բավական զգայուն են դրանց հիմքում ընկած ենթադրությունների նկատմամբ։ Վերոնշյալ հաշվարկներն իրականացվել են՝ հիմք ընդունելով միջին ցուցանիշներ, օրինակ՝ միջին աշխատավարձ (265,000), միջին գնաճ (4%), աշխատավարձի միջին աճ (5%), եկամտաբերություն (775%) և այլն։

Ցե-Կվադրատ Ամպեգան, որպես կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ, խրախուսում է մասնակիցներին հետևել ֆոնդերի գործունեությանը և լինել տեղեկացված որպեսզի հնարավոր լինի իրազեկ ընտրություն կատարել կենսաթոշակային ֆոնդի հարցում։

Հիշեցնենք, որ կենսաթոշակային ֆոնդը կարող եք ընտրել ինչպես Կենսաթոշակային հաշվի օպերատորներին այցելության միջոցով, այնպես էլ առցանց՝ Կենտրոնական դեպոզիտարիայի  Իմ Հաշիվը հավելվածի, ԱրՔա կամ Կոնվերսբանկի հավելվածների միջոցով։

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության մասին՝
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է, որի նպատակը Հայաստանում միջազգային լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայությունների մատուցումն է։ Ընկերությունը կառավարում է ավելի քան 400 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի ակտիվներ շուրջ 360 հազար մասնակիցների համար։

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և հանդիսանում է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության և գերմանական «Ամպեգա ասեթ մենեջմենթ», «Տալանքս ԱԳ գրուփի» անդամ ընկերության համատեղ ձեռնարկություն։