2023-ին iPhone-ն առաջին անգամ դարձել է Չինաստանի ամենավաճառվող սմարթֆոնը

2023-ին iPhone-ն առաջին անգամ դարձել է Չինաստանի ամենավաճառվող սմարթֆոնը

2023-ին Apple-ն առաջին անգամ Չինաստանում եղել է սմարթֆոնների վաճառքի առաջատարը՝ զբաղեցնելով շուկայի 17.3% մասնաբաժինը։ Այս մասին հայտնում է ամերիկյան IDC վերլուծական գործակալությունը:

iPhone-ի առաջատար դիրքում տեղավորվելը հսկայական հաջողություն է ամերիկյան ընկերության համար Չինաստանում: Այստեղ 2023-ին վաճառքի ծավալով ամերիկյան արտադրողին զիջել են չինական Honor-ը՝ 17.1%, OPPO-ն՝ 16.7%, Vivo-ն՝ 16.5% և Xiaomi-ն՝ 13.2%։

Ինչպես նշում է գործակալությունը, 2023 թվականին Չինաստանն ընդհանուր առմամբ գրանցել է շարժական սարքերի վաճառքի անկում՝ շուկան նախորդ տարվա համեմատ կրճատվել է 5%-ով։ Շուկայի բացասական դինամիկան կապված է համաճարակից հետո տնտեսության դանդաղ վերականգնման և ներքին պահանջարկի դամդաղման հետ։ Միևնույն ժամանակ, չորրորդ եռամսյակում ողջ երկրում սմարթֆոնների վաճառքի աճ է գրանցվել:

Աղբյուրը՝   b24.am