Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր

Հայաստանը ու Վրաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։

«Դե-ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական գործընկերներ էինք։  Այսօր արդեն, կարելի է ասել, այս իրականությունը ձևակերպվեց։ Այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր»,- ասաց Ղարիբաշվիլին։