Փաշինյանը և Ղարիբաշվիլին պայմանավորվել են ավարտին հասցնել հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացը

Փաշինյանը և Ղարիբաշվիլին պայմանավորվել են ավարտին հասցնել հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պայմանավորվել են ավարտին հասցնել հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։

«Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվել ենք նաև հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ», - ասել է Փաշինյանը։