Հայաստանում գործազրկությունը 2023 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 12%, 2022 թ․–ին գրանցվել է 11,6%

Հայաստանում գործազրկությունը 2023 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 12%, 2022 թ․–ին գրանցվել է 11,6%

Հայաստանում գործազրկությունը 2023 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 12 տոկոս՝ 2022 թվականի երրորդ եռամսյակի 11,6 տոկոսի համեմատ։ Ինչպես նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2024» զեկույցում, դա պայմանավորված է աշխատուժի 2% աճով (զբաղվածների և գործազուրկների զուտ ցուցանիշ):

Հետազոտության մեջ նշվում է, որ աշխատուժի ներգրավվածությունն աշխատաշուկայում 2023 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 61,7%՝ 2022 թվականի երրորդ եռամսյակի 60,9%-ի համեմատ։

Ինչպես անցյալ դեկտեմբերին հայտարարել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կառավարությունը նպատակ ունի Հայաստանում գործազրկության մակարդակը նվազեցնել՝ հասցնելով 10%-ից ցածր ցուցանիշի:

Աղբյուրը՝   arka.am