Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 10,3 տոկոսով

Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 10,3 տոկոսով

2023 թվականի արդյունքներով Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը տարեկան կտրվածքով աճել է 10,3% - ով ՝ կազմելով 425.3 հազ.դրամ/1 քմ:

Ինչպես վկայում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները, Երևանում բնակարանների ամենաբարձր գներն ավանդաբար պահպանում է Կենտրոն համայնքը ՝ միջինը 837.7 հազ. դրամ/1 քմ (տարեկան աճը՝ 13.5%): Հաջորդը Արաբկիրն է, որտեղ բազմաբնակարան շենքերի գներն արձանագրվել են 587.8 հազ.դրամ/1քմ մակարդակում (տարեկան աճը ՝ 12.6%): Առաջատար եռյակը եզրափակում է Դավիթաշենը ՝ 428.3 հազ.դրամ/1 քմ (տարեկան աճը ՝ 11.9%):

Մայրաքաղաքում բնակարանների ամենացածր գները պահպանվում են Նուբարաշեն համայնքում, որտեղ բնակարանի քառակուսի մետրի միջին արժեքը կազմել է 214.2 հազ.դրամ/1քմ, տարեկան աճը ՝ 6.5%:

Ալինա Հովհաննիսյան

Աղբյուրը՝   finport.am