Երևանի մի շարք գետնանցումներում վերելակների տեղադրման աշխատանքներ են իրականացվում

Երևանի մի շարք գետնանցումներում վերելակների տեղադրման աշխատանքներ են իրականացվում

 Երևանի մի շարք գետնանցումներում մեկնարկել են վերելակների տեղադրման աշխատանքներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի հունվարի 29-ի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրել է Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը՝ զեկուցելով, որ մայրաքաղաքի 9-ը փակ գետնանցումներից՝ Փակ Շուկայի և Կամոյի փողոցի դպրոցի հարևանությամբ գտնվող գետնանցումներում արդեն իսկ տեղադրված են վերելակներ։

Նրա խոսքով՝ այսօր կմեկնարկեն Կոմիտաս փողոցի  շուկայի հարևանությամբ գտնվող գետնանցման վերելակների տեղադրման աշխատանքները։ Միաժամանակ վերելակների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Կիլիկիա ավտոկայանի, Գարեգին Նժդեհի փողոցի վարչական շենքի և Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող գետնանցումներում։