Մեսսին դարձել է Սաուդյան Արաբիայի գովազդային դեմքը

Մեսսին դարձել է Սաուդյան Արաբիայի գովազդային դեմքը

Արգենտինացի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին առաջիկա 3 տարիներին կլինի Սաուդյան Արաբիայի դեմքն ու պարբերաբար կգովազդի այն որպես ապագայի երկիր,- հայտնում է Skift.com-ը:

Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի տուրիզմի դեպարտամենտի հետ: Գործարքն արժեցել է 25 մլն դոլար:

Անցյալ տարի մայիսին Մեսսին կրկին լուսանկարներով կիսվել էր Սաուդյան Արաբիա կատարած իր ուղևորությունից:

Գովազդային արշավի նպատակն է կոտրել «պատերը», սխալ պատկերացումներն ու ջարդել հնացած կարծրատիպերը Սաուդյան Արաբիայի մասին:

Որպես «Սաուդ, բարի գալուստ Արաբիա» ապրանքանիշի մաս, արշավը նախատեսվում է սկսել Եվրոպայում, Հնդկաստանում և Չինաստանում: Այն կցուցադրվի հեռուստատեսությամբ, սոցիալական մեդիայով և թվային հարթակներով:

Արշավը «հիմնված է սպառողների պատկերացումների վրա, որոնք ցույց են տվել, որ դեռևս կան թյուր պատկերացումներ, և հրավիրում է հանդիսատեսին զգալ անհավատալի և վառ մշակութային վերափոխումը, որը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայում:

Մեսսին, Visit Saudi-ի հետ վճարովի գործընկերության շրջանակներում, իր Instagram-ի էջում կիսվել է արշավի տեսանյութով: Նա կոչ է անում նրանց, ովքեր այցելել են Սաուդյան Արաբիա, կիսվել իրենց փորձով, իսկ մյուսներին՝ գնալ և ուսումնասիրել երկիրը:

Ի՞նչի մասին է Մեսսիի տեսանյութը

Հոլովակում ցուցադրվում են Սաուդյան Արաբիայի բնապատկերները, այդ թվում ՝ Կարմիր ծովը, կանաչ լեռները, Թաբուկի ձյունածածկ տեղանքը, ափամերձ Ջիդդա քաղաքը և մայրաքաղաք Ռիադը:

Այն պատմում է այնպիսի տեսարժան վայրերի մասին, ինչպիսիք են Diriyah E-Prix-ը, Riyadh Season-ի թեմատիկ այգին, AlUla-ի օդապարիկով թռիչքները և MDL Beast-ի երաժշտական իրադարձությունները: Մեսսին ցույց է տալիս նաև Սաուդյան Արաբիայի կանանց ֆուտբոլի հավաքականը:

Աղբյուրը՝   banksnews.am