4-րդ կարգի վթարայնության 3 շենքերում ապրող 63 ընտանիքներից 57-ի խնդիրն արդեն լուծվել է

4-րդ կարգի վթարայնության 3 շենքերում ապրող 63 ընտանիքներից 57-ի խնդիրն արդեն լուծվել է

4-րդ կարգի վթարայնության՝ Արցախի 4-րդ նրբանցքի 3 շենքերում ապրող 63 ընտանիքներից 57-ի խնդիրն արդեն լուծվել է. 30-ին տրամադրվել են նոր բնակարաններ, 27-ին՝  բնակարաններ գնելու վկայագրեր: Գործընթացը լինելու է շարունակական:

«Սա մեզ համար կարևոր արձանագրում է. կարճ ժամկետում մենք կարողացանք միանգամից լուծել 57 ընտանիքի խնդիր: Հաջորդ փուլում ունենք Արզումանյան և մնացյալ բոլոր շենքերի խնդիրը: 4-րդ կարգի վթարային շենքերում Երևանում որևէ մեկը չպետք է բնակվի»,- ընդգծել է քաղաքապետը: