Ֆրանսիայում կանխատեսում են մինչև 2025-ը գնաճը կնվազեցնել՝ հասցնելով 2%-ի

Ֆրանսիայում կանխատեսում են մինչև 2025-ը գնաճը կնվազեցնել՝ հասցնելով 2%-ի

Մինչև 2025 թվականը Ֆրանսիայում գնաճը երկու անգամ կնվազի՝ հասնելով 2%-ի, եթե տնտեսությունը հետագայում ցնցումների չբախվի։ Նման կանխատեսում է արել Ֆրանսիայի բանկի նախագահ Ֆրանսուա Վիլերուա դե Գալոն՝ La Tribune de Dimanche թերթին տված հարցազրույցում։

«Մենք ճիշտ ուղու վրա ենք: Ֆրանսիայում 2023 թվականի փետրվարին գնաճը հասել է ավելի քան 7%-ի: Այսօր այն իջել է մինչև 4%: Սա դեռ չափազանց բարձր է, բայց մեր կանխատեսումներով այն պետք է իջնի մինչև տարեվերջ: Մենք պարտավորվել ենք մինչև 2025 թվականը հասցնել 2%-ի, եթե ցնցումներ չլինեն»,- ասել է Ֆրանսիայի ԿԲ նախագահը։

Նրա կարծիքով՝ ֆրանսիական տնտեսությունը մեկ եռամսյակում կաճի միջինը 0.2%-ով, իսկ ամբողջ տարվա համար՝ 0.9%-ով։ Ըստ նրա՝ գնաճի տեմպերի նվազեցմամբ ձեռք կբերվի գնողունակության բարձրացում, այսինքն՝ գները պետք է ավելի դանդաղ աճեն, քան աշխատավարձերը։ Եթե ​​2023 թվականին հիմնական աճը ձեռք է բերվել արտադրանքի արտահանման միջոցով, ապա 2024 թվականին այն պետք է ապահովվի հիմնականում ներքին պահանջարկի հաշվին։

Նա զգուշավոր մտահոգություն է հայտնել միայն պետական ​​պարտքի մակարդակի վերաբերյալ, որն այժմ կազմում է Ֆրանսիայի ՀՆԱ-ի մոտ 112%-ը, մինչդեռ 40 տարի առաջ այդ ցուցանիշը հասնում էր ընդամենը 20%-ի:

Աղբյուրը՝    b24.am