ԿԽՄԿ-ն շարունակում է աջակցել ԼՂ-ում մնացած անձանց

ԿԽՄԿ-ն շարունակում է աջակցել ԼՂ-ում մնացած անձանց

«ԿԽՄԿ-ի թիմը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքը». ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին՝ պատասխանելով հարցին՝ կազմակերպությունը շարունակու՞մ է գործել Ղարաբաղում, և ի՞նչ նոր արձանագրումներ կան։

«Վիճակագրություն չենք վարում տեղի բնակչության առնչությամբ, բայց շուրջ երկու տասնյակ տարբեր խոցելիության անձի շարունակում ենք աջակցել թե՛ առողջական, թե՛ ծառայությունների հասանելիության առումով»,- ասաց Ամատունին։

Նշենք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերին տեսակցել էին 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում մնացած անձանց։

Աղբյուրը՝     radar.am