Գեղարքունիքի մարզում 2023 թվականներին իրականացվել են գյուղատնտեսական կենդանիների պատվաստման և կրծողների դեմ պայքարի միջոցառումներ

Գեղարքունիքի մարզում 2023 թվականներին իրականացվել են գյուղատնտեսական կենդանիների պատվաստման և կրծողների դեմ պայքարի միջոցառումներ

Գեղարքունիքի մարզում պետբյուջեի միջոցների հաշվին 2023 թվականներին իրականացվել են գյուղատնտեսական կենդանիների պատվաստման և կրծողների դեմ պայքարի միջոցառումներ։

Ծրագրի շրջանակներում 2023 թվականի ընթացքում  մարզում 9 հիվանդությունների կանխարգելման անասնահամաճարակային միջոցառումներ իրականացնելու նպատակով  հատկացվել  է  183 միլիոն 316     հազար  դրամ:

Կատարվել են անասնահամաճարակային միջոցառումներ 860 հազար 934 պայմանական գլուխ խոշոր, 324 հազար 59 պայմանական գլուխ մանր եղջերավորների, 1605 գլուխ ձիերի շրջանում։  Նույն տարում   68797 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման համար հատկացվել է 27 միլիոն 518 հազար դրամ: 2024 թվականի առաջին եռամսյակում անասունների համարակալման աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Բուսասանիտարիայի ծառայությունների, հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների իրականացում»   ծրագրի շրջանակներում  ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից  2023 թվականի գարնանը և աշնանը   մարզի թվով 5 համայնքների  առավել վարակված 58 բնակավայրերի 6400 հեկտար տարածության վրա կատարվել է քիմիական պայքարի միջոցառումներ, որի նպատակով անվճար կարգով  հատկացվել է 512 լիտր «Բրոմեդ» տեսակի անվճար մկնասպան թունանյութ։ Ծրագրի իրականացման համար պետբյուջեից ծախսվել է 5 միլիոն 757 հազար դրամ։

Աղբյուրը՝     armenpress.am