2023 թվականին Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտում իրականացվել են բազմաբնույթ ծրագրեր

2023 թվականին Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտում իրականացվել են բազմաբնույթ ծրագրեր

Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտում 2023 թվականին իրականացվել են մի շարք կարևոր ու առաջնահերթ նշանակության ծրագրեր, որոնց շնորհիվ մարզի գյուղատնտեսությունը հուսալի քայլեր է կատարում արդիականացման ուղղությամբ։

 2023 թվականին մարզում «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»  ՀԿ-ի կողմից իրականացված «Անասնապահության Զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս -2» Ծրագրի  շրջանակներում իրականացվել են խոշոր եղջերավոր կենդանիների փոխարինման ենթածրագրի դասընթացներ, որի շրջանակներում նախատեսված է  ֆերմերներին  տրամադրել  շուրջ 70 գլուխ տոհմային անասուններ:

«Արդյունավետ կերարտադրության և կայուն բնական ռեսուրսների հասանելիության բարելավման ծրագրով» մարզի Մեծ Մասրիկ և Խաչաղբյուր բնակավայրերում կառուցել են ջրախմոցներ՝ յուրաքանչյուրը 3 միլիոն 500 հազար դրամ արժեքով:

Վարդենիս և Ճամբարակ համայնքների    141,6 հեկտար հողատարածքի վրա  128 ֆերմերային  տնտեսություններ  անասնակերի արտադրության նպատակով իրականացրել են կորնգանի և գարու ցանքս:

«2023 թվականին  «Կաթիլային ոռոգմամբ ինտենսիվ այգիների հիմնման համար  ծախսերի մասնակի փոխհատուցման» բաղադրիչով քաղաքացիներից ստացվել է ծրագրի մասնակցության 1  դիմում ՝ 10 հեկտար  հողատարածքի վրա  ինտենսիվ այգու հիմնման համար,  որի համար կնքվել է«Պետական աջակցություն տրամադրելու մասին»    պայմանագիր:

 Սևան քաղաքում  3.87 հեկտար հողատարածքի վրա ինտենսիվ այգու  հիմնման  նպատակով   կնքվել է «Պետական աջակցություն տրամադրելու մասին»  2 պայմանագիր:

«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար փոխհատուցման» բաղադրիչով, քաղաքացիներից ստացվել է մասնակցության  4 դիմում՝ 276.7 հեկտար ընդհանուր մակերեսով։ Ծրագրի շրջանակում  կնքվել է  3 պայմանագիր՝ 19.4 հեկտարի համար։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականին մարզի բնակավայրերում առկա են կաթիլային եղանակով ոռոգվող 151.01 հեկտար ինտենսիվ այգիներ։

«ՀՀ-ում տավարաբուծության 2019-2024 թթ. զարգացման» ծրագրի շրջանակներում  մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի  և Գավառ համայնքի Լանջաղբյուր բնակավայրի մեկական  շահառուներ ձեռք են բերել 37 գլուխ տոհմային  խոշոր եղջերավոր կենդանիներ, տրամադրված վարկի գումարը կազմել է 37 միլիոն դրամ։ Շահառուները ստացել են 8 միլիոն 900 հազար դրամ։ 2023 թվականի ընթացքում նույն ծրագրից  օգտվելու նպատակով  ներկայացվել է 1 հայտ, որի հիման վրա  1 շահառուի հետ 5 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների  ձեռքբերման նպատակով  կնքվել է վարկի տրամադրման պայմանագիր և հատկացվել է 5 միլիոն  դրամ: 

2023 թվականին «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը պետական աջակցության» ծրագրից օգտվելու նպատակով  ներկայացվել է 1 հայտ, հաշվառվել  որպես շահառու, սակայն փոխհատուցումը կտրամադրվի 2024 թվականի ընթացքում:

2023 թվականի ընթացքում «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման աջակցության»  ծրագրի շրջանակում կնքվել է 1 պայմանագիր՝ 45 միլիոն դրամի չափով, ընդհանուր 3000 քառակուսի մետր արտադրական տարածքով ջերմատան կառուցման համար:  Ընդհանուր առմամբ 2023 թվականին մարզում առկա են  6.54 հեկտար  ջերմոցային տնտեսություններ Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում։

2023 թվականի դրությամբ մարզում առկա են 12 հատ սառնարանային տնտեսություններ՝ 3446 տոննա տարողությամբ։

Աղբյուրը՝    armenpress.am