Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով

Ըստ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 9.4%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 95%-ով:

 

ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն ավելացել է 14․8%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.1%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 0․3%-ով։ Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 25.7%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 10.3%-ով:

 

Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.5%-ով:

 

Միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 14.6%-ով (պետական՝ 11.4%-ով, ոչ պետական՝ 15%-ով):

 

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 46%-ով․ արտահանման ծավալն ավելացել է 55.3%, իսկ ներմուծման ծավալը՝ 40.2%-ով: