Forbеs-ը պատմել է Սևանա լճի մոտ գտնվող հայկական Ծաղկունք գյուղի մասին

Forbеs-ը պատմել է Սևանա լճի մոտ գտնվող հայկական Ծաղկունք գյուղի մասին

Հայաստանը, անշուշտ, արժանի է ճանապարհորդների ուշադրությանը։ «Ճաշացանկ 2024-ի համար... 20 խոհարարներ և խոհարարական սյունակագիրներ ընտրում են իրենց երազած ուտեստները ամբողջ Եվրոպայում» վերնագրով հոդվածում ասում է հեղինակավոր Forbes ամսագրի զրուցակից Քերոլայն Իդենը՝ ճանապարհորդության և խոհարարության մասին աշխատությունների հեղինակը, որի վերջին գիրքը` «Սառը խոհանոց» վերնագրով, լույս կտեսնի մայիսին:

«Տաճարներ, երաժշտություն, թանգարաններ, արվեստ, թրեքինգ․.. Դրան ավելացրեք նաև աներևակայելի համեղ սնունդն ու գինին», - նշում է Իդենը։

Հայաստանում համեղ սնվելու և ամենաինքնատիպ վայրերի վարկանիշը նրա համար գլխավորում է Գեղարքունիքի փոքրիկ Ծաղկունք գյուղը, ուր նա երազում է կրկին վերադառնալ:
«Գյուղի անունը հեշտ չէ արտասանել, իսկ ավելի դժվար է այնտեղ հասնելը, բայց եթե դուք հետաքրքրված եք տեղական համերով, ապա անպայման պետք է այցելեք Ծաղկունք։ Տեղացի խոհարարները շատ հնարամիտ են, շատ ուտեստների մեջ օգտագործում են շրջակայքից հավաքված սունկ և խոտաբույսեր: Իսկ հացը, ավելի ճիշտ՝ հայկական ավանդական լոշիկը՝ լավաշը, թխում են կավե թոնիրում», - պատմում է Իդենը։
Ծաղկունք այցելելիս ճանապարհին կարող եք վայելել նաև Սևանա լճի գեղեցկությունը: Գյուղը գտնվում է Երևանից մեկ ժամ հեռավորության վրա։ Իդենը ճանապարհորդներին խորհուրդ է տալիս Ծաղկունքում համտեսել շատ համեղ բլիթ՝ լցոնված մածունով և լեռնային խոտաբույսերով։ Նա ասում է, որ այն դրսից խրթխրթան է, իսկ ներսից՝ շատ փափուկ։
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am