Վրաստանի տնտեսական աճը 2023թ. 7% է

Վրաստանի տնտեսական աճը 2023թ. 7% է

Վրաստանի վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ՝ 2023թ. դեկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 8,3%, իսկ 2023թ․ միջին իրական աճը՝ 7%:

Ըստ ծառայության՝ 2023թ․ դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսության աճի գործում զգալի դեր են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են շինարարությունը, մշակող արդյունաբերությունը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվությունն ու հաղորդակցությունը։

Նվազման միտում է նկատվել էներգետիկայի և անշարժ գույքի ոլորտներում։

Աղբյուրը՝     radar.am