ԱՄՀ-ն բարելավել է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 2024-ի կանխատեսումը

ԱՄՀ-ն բարելավել է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 2024-ի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2024-ին ԱՄՆ ՀՆԱ-ն կաճի 2.1%-ով, իսկ 2025-ին՝ 1.7%-ով։ Այս մասին ասվում է ԱՄՀ-ի` համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ հունվարյան զեկույցում։

Ըստ այդմ՝ 2023-ին ԱՄՆ ՀՆԱ-ն աճել է 2.5%-ով։ ԱՄՀ-ի մասնագետները բարելավել են 2024-ի ԱՄՆ ՀՆԱ-ի աճի իրենց գնահատականը 0.6 տոկոսային կետով, իսկ 2025-ի համար վատթարացրել այն 0.1 տոկոսային կետով՝ 2023 թվականի հոկտեմբերին ներկայացված կանխատեսումների համեմատ։

«Միացյալ Նահանգներում կանխատեսվում է, որ աճը  2023-ի 2.5%-ից 2024-ին կնվազի մինչև 2.1%. 2025-ին՝ մինչև 1.7%՝ հաշվի առնելով դրամավարկային խստացման հետաձգված հետևանքները, հարկաբյուջետային աստիճանական խստացումը և աշխատաշուկան:

Զեկույցում նշվում է, որ Միացյալ Նահանգները, «որտեղ ՀՆԱ-ն արդեն գերազանցել է մինչհամաճարակային  մակարդակը, ավելի է թուլացրել բյուջետային քաղաքականությունը, քան եվրոգոտին և այլ տնտեսություններ, որտեղ վերականգնումն ամբողջական չէ»:

Աղբյուրը՝     b24.am