Էլեկտրական տրանսպորտի նոր շարժակազմեր կներդրվեն. քաղաքապետարանը միջազգային բանկերի հետ ընդլայնում է գործակցության ծրագրերը

Էլեկտրական տրանսպորտի նոր շարժակազմեր կներդրվեն. քաղաքապետարանը միջազգային բանկերի հետ ընդլայնում է գործակցության ծրագրերը

Երևանի քաղաքապետարանը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Ասիական զարգացման բանկը համատեղ մի շարք ծրագրեր են իրականացնում, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը: Բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետներ Լևոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը քննարկել են ծրագրերի ընթացքն ու նախանշել առաջիկա անելիքները:

Որպես դիտարկվող նախագծեր՝ կողմերն անդրադարձել են էլեկտրական տրանսպորտի նոր շարժակազմերի ներդրմանը, մետրոպոլիտենի վերակառուցմանն ու էներգաարդյունավետությանն ուղղված այլ ծրագրերին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ նախանշվող ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու, ինչպես նաև տեխնիկական, խորհրդատվական ու ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ: