Լուրջ կազմակերպությունները չեն ցանկանում աշխատել կառավարության հետ. Փաշինյան

Լուրջ կազմակերպությունները չեն ցանկանում աշխատել կառավարության հետ. Փաշինյան

Կա միտում, որ լուրջ կազմակերպությունները, որոնց հետ ՀՀ կառավարությունը կցանկանար համագործակցել, շատ հաճախ խուսափում են գործադիր մարմնի հետ գործ ունենալուց։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ հաճախ մեղադրում են, թե երբ փողը տալիս եք, հետո քարն ու փայտը առնում, ընկնում եք մեր հետևից, չենք ուզում։ Մյուս կողմից էլ մենք չենք ուզում, որ չարաշահումներ լինեն։ Այս դիլեմաները պետք է օրենքի ճկունություններով ապահովենք, որ մենք ու ընկերությունները միմյանց հետ հաճույքով աշխատենք։ Հիմա մենք տհաճությամբ ենք աշխատում, քանի որ բոլորը բոլորին ամեն ինչի մեջ կասկածում են, ու մի երկու տեղ էլ, երբ այդ կասկածներն առարկայանում են, ամբողջ դաշտը քայքայվում է։ Մեզ այս երկու ծայրահեղություններից ոչ մեկն էլ ձեռնտու չէ»,– հայտարարեց նա։

Ըստ նրա` միշտ չէ, որ գնումների գործընթացները համապատասխանում են ժամանակակից գործելակարգերին կամ ժամանակակից բիզնես հարաբերություններին։ Վարչապետի խոսքով` ՀՀ կառավարությունը նաև քիչ ՕԳԳ պարունակող գործողություններ է երբեմն անում, ու համակարգն այսպիսով անիմաստ լարվում է։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան իր հերթին նշեց, որ այդ նպատակով 2024թ. նախատեսել են «Գնումների մասին» ՀՀ նոր օրենք, որը ֆունդամենտալ առումով կտարբերվի նախորդից, քանի որ հին օրենքը սկսել է չհամապատասխանել նոր իրողություններին, ինչպես նաև վերջին շրջանում իրականացվող լայնամասշտաբ գնումների ծավալին։
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am