Եգիպտոսի Կենտրոնական բանկը բարձրացրել է իր հիմնական տոկոսադրույքը 200 բազիսային կետով

Եգիպտոսի Կենտրոնական բանկը բարձրացրել է իր հիմնական տոկոսադրույքը 200 բազիսային կետով

Եգիպտոսի Կենտրոնական բանկը որոշել է բարձրացնել հիմնական տոկոսադրույքը 200 բազիսային կետով՝ 19.25%-ից հասցնելով 21.25%-ի։ Այս մասին ասված է երկրի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում ներկայացված փաստաթղթում։

«Չնայած գնաճային ճնշումները գլոբալ մասշտաբով թուլացել են, անորոշություն կա գնաճային ակնկալիքների շուրջ, մասնավորապես՝ համաշխարհային աշխարհաքաղաքական լարվածության, ինչպես նաև Կարմիր ծովում նավագնացության խախտման հետևանքով ապրանքների համաշխարհային գների հետ կապված», –  նշում են Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեից:

Ըստ Եգիպտոսի ԿԲ-ի՝ 2023 թվականի երրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ի իրական աճի տեմպը կազմել է 2.7%՝ նախորդ եռամսյակի 2.9%-ի դիմաց։ Անցյալ տարվա չորրորդ եռամսյակի սկզբնական ցուցանիշները նույնպես վկայում են տնտեսական ակտիվության դանդաղման մասին։ Կարգավորիչը կանխատեսում է, որ Եգիպտոսի ՀՆԱ-ի աճի տեմպերը 2023-2024 ֆինանսական տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատ կդանդաղեն, իսկ հետո աստիճանաբար կվերականգնվեն: Երկրում գործազրկության մակարդակը, ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության, կայունացել է Եգիպտոսի համար ռեկորդային ցածր մակարդակում՝ 7.1%։

Աղբյուրը՝     b24.am