Eurowings ավիաընկերությունն ընդլայնում է ուղղությունները դեպի Գերմանիա

Eurowings ավիաընկերությունը մեկնարկում և վերսկսում է չվերթերը դեպի Գերմանիայի մի շարք քաղաքներ:
Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը։
Բեռլին-Երևան-Բեռլին մեկնարկային չվերթերը կգործարկվեն ս.թ. մայիսի 4-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ - յուրաքանչյուր շաբաթ:
Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը կվերսկսվեն ս.թ. փետրվարի 12-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ - յուրաքանչյուր երկուշաբթի:
Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթերը կվերսկսվեն ս.թ. մայիսի 2-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ - յուրաքանչյուր հինգշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.eurowings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: