Ձնահոսքի վտանգ կա․ Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Ձնահոսքի վտանգ կա․ Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Վերին Լարսը տանող ճանապարհը կրկին փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Պատճառը ձնահոսքի վտանգն է։
 
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի բարձր վտանգի պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», - տեղեկացրեց Հակոբյանը։