Կայացել է «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի երկրորդ նիստը

Կայացել է «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի երկրորդ նիստը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի նախագահությամբ Երևանում անց է կացվել ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի երկրորդ նիստը։
 Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվության վարչության տեղեկատվության` նիստի ընթացքում ներկայացվել են 2023 թ․ հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու դրանց արդյունքները:
«Հայաստանի կառավարությունը հանձնառու է շարունակել համագործակցությունը շահառուների հետ չափագիտության զարգացման համար՝ կայուն և միջազգային չափանիշներին համապատասխան։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն տեխնիկական կարողությունների զարգացմանը, այլ նպատակ ունի հզորացնել իրավական ու վարչարարական կարողությունները` ի նպաստ կայուն զարգացմանը և չափագիտության համակարգի շարունակական բարելավմանը։ Լիահույս եմ, որ դրական արդյունքներ կարձանագրվեն որակի ենթակառուցվածքի տարբեր ոլորտներում», - նշել է Նարեկ Տերյանը։
 Նիստն ավարտվել է ներկայացված հաշվետվության ու 2024 թ․ հունվար-հունիս ժամանակահատվածի աշխատանքային պլանի հաստատմամբ։