Այսուհետ սեփականատերերը կտուգանվեն՝ իրենց պատկանող անշարժ գույքի հարակից տարածքները մաքուր չպահելու համար

Այսուհետ սեփականատերերը  կտուգանվեն՝ իրենց պատկանող անշարժ գույքի հարակից տարածքները մաքուր չպահելու համար
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի, համայնքի ավագանու 22.08.2017թ 52-Ն որոշմամբ սահմանված, պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանելն առաջացնում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի, «Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելու մասին» հ. 156 հոդվածով սահմանված տուգանք՝ 10.000 (տաս հազար) - 20.000 (քսան հազար) դրամի չափով:
Ամեն օր Գորիսի Կոմունալ ծառայության աշխատակիցները մաքրում են քաղաքը, հանրային վայրերը, սակայն պետք է նկատի ունենալ, որ աշխատակիցները չեն կարող անդադար մաքրել սեփական տների, սպասարկման օբյեկտների հարակից տարածքները, ուստի այսուհետ բոլոր այն սեփականատերերը, ովքեր կշարունակեն անբարեկարգ ու հակասանիտարական վիճակում պահել իրենց պատկանող սեփական շինությունների տարածքները՝ կտուգանվեն: