«𝐆𝐮𝐥𝐟𝐨𝐨𝐝 𝟐𝟎𝟐𝟒» միջազգային ցուցահանդեսում կներկայացվի հայաստանյան 47 ընկերությունների արտադրանքը

«𝐆𝐮𝐥𝐟𝐨𝐨𝐝 𝟐𝟎𝟐𝟒»  միջազգային ցուցահանդեսում կներկայացվի հայաստանյան 47 ընկերությունների արտադրանքը
Փետրվարի 19-23-ը Դուբայի առևտրի համաշխարհային կենտրոնում տեղի կունենա «𝐆𝐮𝐥𝐟𝐨𝐨𝐝 𝟐𝟎𝟐𝟒» սննդի և խմիչքի տարածաշրջանում ամենամեծ միջազգային ցուցահանդեսը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվության վարչությունից։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության` միջոցառմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կմասնակցի միասնական հայկական տաղավարով՝ ներկայացնելով 47 հայկական ընկերությունների արտադրանքը։
Ցուցահանդեսին ակնկալվում է 5000-ից ավել ընկերությունների ցուցադրություն, ավելի քան 100 000 առևտրային ներկայացուցիչների այցելություն:
Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են B2B հանդիպումներ, սեմինարներ և պանելային քննարկումներ։