Կառավարությանը հաջողվել է 95 և ավել տոկոսով բացառել սիգի ապօրինի որսը Սևանա լճում․ Փաշինյան

Կառավարությանը հաջողվել է 95 և ավել տոկոսով բացառել սիգի ապօրինի որսը Սևանա լճում․ Փաշինյան

Կառավարությանը հաջողվել է 95 և ավել տոկոսով բացառել սիգի ապօրինի որսը Սևանա լճում։ Կառավարության հերթական նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞ւ եմ ասում 95 և ավել տոկոսով, որովհետև այդ արգելքի շրջանում 1-2 դեպք էլի բացահայտվեց, երբ որս էր իրականացվում։ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, երբ այդ արգելքը գործադրվում է։ Սա տեղի է ունեցել պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակը այնպիսին էր եղել, որ միայն քաղաքական կամք ունենալը բավարար չէր, այլ պետք էր ունենալ նաև գործիքներ։

«Այդ գործիքը ստեղծվեց․ Սևանա լճում ջրային պարեկային ծառայություն և առափնյա ծառայություն ներդրվեց և, իհարկե, մեր իրավապահ, տեղական ինքնակառավարման և պետական մարմինների համատեղ աշխատանքով դա իրականացվեց»,- նշեց Փաշինյանը։