Արեգունիում 2023 թվականին իրականացվել է սուբվենցիոն 2 ծրագիր

Արեգունիում 2023 թվականին իրականացվել է սուբվենցիոն 2 ծրագիր

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արեգունի գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է լուսավորության արտաքին ցանց, հիմնանորոգվել խմելու ջրատարի ներքին ցանցը։ Սուբվենցիոն 2 ծրագրի իրականացման համար ներդրվել է 14 միլիոն 697 հազար դրամ, որից 10 միլիոն 587 հազար 900 դրամը ՀՀ կառավարության, 4 միլիոն 110 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։

Արեգունի գյուղի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 11 միլիոն 857 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերից և ավարտվել դեկտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Արեգունի գյուղում կառուցվել է լուսավորության արտաքին ցանց՝ 2460 գծամետր երկարությամբ՝ ԼԵԴ համակարգով աշխատող 68 լուսատուի տեղադրմամբ։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանցից օգտվում են Արեգունի գյուղի բոլոր բնակիչները։

Արեգունու խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիոն 840 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։  Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերին և ավարտվել  դեկտեմբերին։

Ծրագրի իրականացման արդյունքում  Արեգունու խմելու ջրատար ներքին ցանցը հիմնանորոգվել է 100 մետր երկարությամբ, կառուցվել է 1 բաժանարար հանգույց, ինչի  շնորհիվ գյուղի 40 տնտեսության խմելու ջրի մատակարարումը լիովին կարգավորվել է։

Աղբյուրը՝     armenpress.am