ԵԱՏՄ-ին անդամակցությունից հրաժարվելը ձեռնտու չէ Հայաստանի համար

ԵԱՏՄ-ին անդամակցությունից հրաժարվելը ձեռնտու չէ Հայաստանի համար

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը շահավետ չի լինի Հայաստանի համար: Նրա խոսքով՝ դա հակասում է երկրի շահերին․

«Տնտեսական տեսանկյունից՝ Երևանի անդամակցությունն, անշուշտ, ձեռնտու է, և դրանից հրաժարվելը, մեր կարծիքով, կհակասեր այդ երկրի շահերին»,- ասել է դիվանագետը: