Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցության շրջանակներում Գորիս քաղաքի թիվ 5 ՆՈՒՀ-ում նոր դասասենյակ կբացվի

Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցության շրջանակներում Գորիս քաղաքի թիվ 5 ՆՈՒՀ-ում նոր դասասենյակ կբացվի։ Վիենի քաղաքապետարանը նոր դասասենյակի համար ձեռք է բերել էլեկտրոնային գրատախտակ և բազմաֆունկցիոնալ տպիչ սարք։
Գորիսի համայնքապետարանն իրականացնում է դասասենյակի նորոգման և կահավորման աշխատանքները։ Համատեղ ծրագրի շրջանակներում Վիենի գործընկերները մանկապարտեզի ավագ խմբի սաների համար կշարունակեն ֆրանսերեն լեզվի ուսուցումը՝ առկա և առցանց ձևաչափով, ավելի հարմարավետ պայմաններով։


Նորոգված, կահավորված և ժամանակակից տեխնիկայով հագեցված դասասենյակը կշահագործվի մարտի 1-ից։