ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանին խնդրել է կանխել տարածաշրջանում լարվածության տարածումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանին խնդրել է կանխել տարածաշրջանում լարվածության տարածումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մեկնաբանելով մտահոգությունները Մերձավոր Արևելքում լարվածության աճի և հակամարտության հնարավոր տարածման առնչությամբ, հայտարարել է, որ Իրանը «կառուցողական դեր» է խաղում տարածաշրջանային իրադարձություններում: 

«Կարծում եմ, որ շատ կարևոր է կառուցողական դերը, որը կարող է խաղալ Իրանը»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով տարածաշրջանում լարվածության տարածման և Իրանի դերի վերաբերյալ հարցին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանին խնդրել է անել հնարավոր ամեն բան տարածաշրջանում լարվածության տարածումը կանխելու համար։

Գուտերեշը նաև ընդգծել է, որ բոլորը պետք է հնարավոր ամեն բան անեն տարածաշրջանում և Կարմիր ծովում կայունացման և լարվածության թուլացման համար:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, գերազանցել է 27 700-ը։

Աղբյուրը՝     armenpress.am