Ինքնաթափ մեքենա՝ Արտաշատի համայնքին

Ինքնաթափ մեքենա՝ Արտաշատի  համայնքին
Ինքնաթափ մեքենա՝ Արտաշատի համայնքին
Արտաշատի համայնքապետարանը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ձեռք է բերել շուրջ 30 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ Hongyan M 500 320 մակնիշի ինքնաթափ մեքենա՝ համայնքի կոմունալ սպասարկման ծառայությունները բարելավելու նպատակով:
Տեխնիկայի օգնությամբ հնարավոր կլինի առավել օպերատիվ ու արդյունավետ իրականացնել համայնքի ճանապարհների սպասարկման և մեծ ծավալի հողային տեղափոխման աշխատանքները: