Կրիպտոարժույթների ավելի շատ չինական մայներներ են տեղափոխվում Եթովպիա

Կրիպտոարժույթների ավելի շատ չինական մայներներ են տեղափոխվում Եթովպիա

Եթովպիան շուտով կարող է դառնալ չինական կրիպտոմայներների գործունեության ամենապահանջված վայրը: Դա պայմանավորված է երկրում էլեկտրաէներգիայի գներով, որոնք դարձել են աշխարհում ամենացածրերից են՝ Աֆրիկայի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը շահագործման հանձնելուց հետո: Այս մասն հայտնում է Bloomberg-ը։

«Եթովպիան կդառնա ամենահայտնի ուղղությունը չինացի կրիպտոմայներների համար», – ասում է Չինական թվային հանքարդյունաբերության ասոցիացիայի հիմնադիր Նո Սյուն:

Ըստ նրա՝ այդ երկրի հիմնական մրցակցային առավելությունը արդյունաբերության մեղմ պետական ​​կարգավորման և էլեկտրաէներգիայի ցածր գների հազվադեպ համադրությունն է:

Կրիպտոարժույթների մայնինգի սարքավորումները պահանջում են հսկայական քանակությամբ էլեկտրաէներգիա, էներգիայի ծախսերը կարող են կազմել մայներների բոլոր ծախսերի մինչև 80%-ը: Քեմբրիջի համալսարանի գնահատականների համաձայն՝ ընկերությունները աշխարհում 2023 թվականին միայն բիթքոյն մայնինգի վրա ծախսել են մոտ 121 տերավատ/ժամ, ինչը համեմատելի է Արգենտինայի էներգիայի սպառման հետ։

Որոշ կառավարություններ փորձում են սահմանափակել կրիպտոմայնինգը՝ էներգետիկ անվտանգության սպառնալիքների պատճառով: Օրինակ, 2013 թվականին Չինաստանի Ժողովրդական բանկն արգելեց ֆինանսական հաստատություններին կրիպտոարժույթներով առևտուր անել: Երկրում կրիպտոմայնինգի ամբողջական արգելք է մտցվել 2021-ին:

Եթովպիայի իշխանությունները, ընդհակառակը, թույլատրել են կրիպտոարժույթների մայնինգը 2022 թվականին։ Այնուամենայնիվ, էլեկտրաէներգիայի վճարները գանձվում են արտարժույթով, ինչը թույլ է տալիս կառավարությանը փոխհատուցել պակասուրդը: Արդյունքում, ընդամենը մեկ տարվա ընթացքում երկիրը կրիպտոմայնինգի սարքավորումների գնման ծավալով աշխարհում բարձրացավ երկրորդ տեղը: Առաջատարը ԱՄՆ Տեխաս նահանգն է: Ըստ Bloomberg-ի գնահատականների՝ աֆրիկյան երկրում էներգետիկ համալիրի զարգացումը մի քանի տարվա ընթացքում կկարողանա նրան առաջատար դիրք ապահովել թվային արժույթի մայնինգի ոլորտում։

Աղբյուրը՝      b24.am