McDonald’s-ի վաճառքի աճը իսլամական աշխարհում դանդաղել է Իսրայելին աջակցելու պատճառով

McDonald’s-ի վաճառքի աճը իսլամական աշխարհում դանդաղել է Իսրայելին աջակցելու պատճառով

Իսլամադավան երկրներում արագ սննդի ամերիկյան McDonald’s ռեստորանների ցանցի եկամուտները սկսեցին ավելի դանդաղ աճել՝ համեմատած այլ տարածաշրջանների հետ՝ Իսրայելի պաշտպանության ուժերին ընկերության իսրայելական ստորաբաժանման աջակցության պատճառով: Այս մասին հայտնում է Independent թերթը։

Նրա տվյալներով՝ Մերձավոր Արևելքում ցանցի ռեստորանների շրջանառությունը 03-ի չորրորդ եռամսյակում աճել է ընդամենը 0.7%-ով, մինչդեռ ԱՄՆ-ում և այլ տարածաշրջաններում տեղակայված արագ սննդի ձեռնարկությունները վաճառքներն ավելացրել են ավելի քան 4%-ով։ Շրջանառությունը նվազել է նաև Ֆրանսիայի սննդի կետերում, որտեղ բնակվում են Եվրոպայում ամենամեծ թվով մահմեդականները:

«Այն, ինչ կատարվում է հիմա Մերձավոր Արևելքում չի կարող ազդեցություն չունենալ մեր նման ապրանքանիշների վրա», – ասել է McDonald’s-ի գործադիր տնօրեն Քրիս Կեմպչինսկին՝ ներդրողներին ուղղված գրառման մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ynet-ը, McDonald’s-ը մուսուլմանական աշխարհում խիստ քննադատության է ենթարկվել Իսրայելի պաշտպանության ուժերին աջակցելու համար: Անմիջապես այն բանից հետո, երբ պաղեստինյան արմատականները հարձակվեցին հրեական բնակավայրերի վրա, McDonald’s Israel-ը հայտարարեց, որ հազարավոր բաժիններով անվճար սնունդ կտրամադրի Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներին և բժշկական հաստատություններին: Այս նախաձեռնությունը զայրույթի ու բողոքի պատճառ է դարձել բազմաթիվ երկրներում։

McDonald’s-ի մասնաճյուղերը Թուրքիայում, Լիբանանում և Եգիպտոսում ենթարկվել են համատարած վանդալիզմի, իսկ Գազայի կողմնակիցները ցույցեր են արել մուսուլմանական աշխարհի ռեստորաններից դուրս՝ Եգիպտոսից մինչև Մալայզիա:

Աղբյուրը՝      b24.am