Թիրախային վերահսկողություն տոնական օրերին ընդառաջ

Թիրախային վերահսկողություն տոնական օրերին ընդառաջ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Տյառնընդառաջ տոնի շրջանակներում, փետրվարի 5-ից սկսել է վերահսկողություն մսի իրացման կետերում:

Ըստ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրության` Տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել՝ պարզելու իրացման ցանցում վաճառվող մսի ծագումը:

Վերահսկողական միջոցառումներ են իրականացվել մսի իրացման 84 վաճառակետերում։ Արդյունքում արձանագրվել են խախտմներ, որոնք հիմնականում վերաբերել են Ձև N5 անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի բացակայությունը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է՝ վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (այն պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։