Վլադիմիր Պուտին. 2023-ին Ռուսաստանի տնտեսական աճը համաշխարհային միջինից բարձր է եղել

Վլադիմիր Պուտին. 2023-ին Ռուսաստանի տնտեսական աճը համաշխարհային միջինից բարձր է եղել

Ռուսաստանի տնտեսության աճը 2023-ին գրանցել է համաշխարհային միջինից բարձր ցուցանիշ: Դաշնության ՀՆԱ-ն աճել է 3.6%-ով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով հանդիպմանը:

«Անցյալ տարի տնտեսական աճը կանխատեսումներից բարձր է եղել, Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է, վերջին տվյալներով՝ 3.6%: Սա ավելի բարձր է, քան համաշխարհային միջին ցուցանիշը»,- ասել է պետության ղեկավարը և նշել, որ աշխարհում այդ ցուցանիշը միջինը կազմում է 3%, իսկ զարգացած երկրների տնտեսություններն աճում են միջինը 1.5%-ով։

Պուտինն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ձեռք բերված դինամիկան հիմնված է Ռուսաստանի տնտեսության ներքին հնարավորությունների վրա։ Նա նշել է, որ արդյունաբերական արտադրանքը տարվա կտրվածքով աճել է 3.5%-ով, իսկ վերամշակող արդյունաբերությունը՝ 7.5%-ով։

«Այն ոլորտներում, ինչպիսիք են համակարգիչների, ինքնաթիռների, նավերի, կահույքի, էլեկտրական սարքավորումների և տրանսպորտային միջոցների արտադրությունը, արձանագրվել է երկնիշ աճ»,- ասել է նախագահը։

Աղբյուրը՝      b24.am